Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Շանգրի-Լա»-ից «Արծվի թևեր» տանող հատվածում բախվել են 2 «Tesla»-ն, «Hongqi»-ն, «Toyota»-ն և «Chevrolet»-ը. ավտոմեքենաների մի մասը հայտնվել են կանաչ գազոնում և ճանապարհի երթևեկելի գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի թևեր» տանող ճանապարհին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Տեղում պարզվել է, որ բախվել են 2 «Tesla», «Hongqi», «Toyota» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը։
Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։