Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ «Ցլիկ Հայկո»-ն, «Քյարամիկ»-ը, «Բջե»-ն, «Սևո»-ն, «Ուֆայի Գևոր»-ը, «Բաքսիոր»-ը, «Արծոյի տղա»-ն, «Քանաքեռցի չոփ»-ը և ևս 3 հոգի ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և այն պահում են իրենց մոտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի բացահայտման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և իրենց մոտ ու գրանցման հասցեներում պահում են զենք-զինամթերք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ «Ցլիկ Հայկո» մականվամբ 26-ամյա Հայկազ Հ․-ն, «Քյարամիկ» մականվամբ 33-ամյա Քյարամ Ա․-ն, «Բջե» մականվամբ 64-ամյա Վարդան Հ․-ն, «Սևո» մականվամբ 49-ամյա Արմեն Մ․-ն, «Ուֆայի Գևոր» մականվամբ 44-ամյա Գևորգ Գ․-ն, «Բաքսիոր» մականվամբ 43-ամյա Սուրեն Խ․-ն, 37-ամյա Մհեր Պ․-ն, «Արծոյի տղա» մականվամբ 33-ամյա Արթուր Ա․-ն, «Քանաքեռցի չոփ» մականվամբ 56-ամյա Արթուր Թ․-ն, 35-ամյա Գարիկ Ա․-ն և 54-ամյա Արթուր Թ․-ն։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։