211652_close_icon
views-count2371 դիտում article-date 15:36 11-09-2015

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն այցելել է վարչական շրջանի 2015 թվականի ծրագրով նորոգվող բակեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2015 թվականի ծրագրով բարեկարգվող, հիմնանորոգվող վեց բակերից երեքում աշխատանքները մոտենում են ավարտին: Տեղերում աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար բակեր է այցելել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Բակերում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավարը խոստացել է հաշվի առնել նաև նրանց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք փոխանցվել են շինարարներին: Աշխատանքային շրջայցի ավարտին ոլորտների պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր