211652_close_icon
views-count2791 դիտում article-date 23:41 06-04-2026

Երևանում թուրքական համարանիշներով «Mercedes» բեռնատարը Դեֆանս նոր կառուցվող թաղամասի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա տապալել էլեկտրասյունը, փլուզել բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes»
մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի վիրավորվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։

Ճշտվում է տեղեկությունը, արդյոք վթարի հետևանքով քաղաքացին կամ քաղաքացիներ բուժօգնություն ստացել են, թե ոչ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում պետք է Պարեկային ծառայության կողմից իրականացվեր անվտանգության պահպանումը, սակայն գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի սխալ աշխատանքի արդյունքում ավելի քան 6 ժամ ոչ մի պարեկ չի եղել, և այդ մասին տեղեկանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանի խիստ հանձնարարականով պարեկները ժամանել են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր