211652_close_icon
views-count68660 դիտում article-date 19:00 31-05-2017

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեական աշխարհում վարկաբեկված «Յոնջլախցի Նորոյի» առաջին դատական նիստը դատախազի չներկայանալու պատճառով հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Նորայր Ղազարյանի (Յոնջլախցի Նորո) և նրա ազգական Արտակ Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի դատավարության առաջին նիստը: Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.09.2016թ ժամը 21:00-ի սահմաններում Անդրանիկի 149 շենքի 20 բնակարանին հարակից իրեն պատկանող կիսակառույց տան առաջին հարկում իր ազգական՝ Արտակ Հայրապետյանի և մյուսների միջև գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Վահե Գևորգյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է Գևորգյանի կրծքավանդակի աջ շրջանին, ինչի հետևաքով ստացած վնասվածքներից Գևորգյանը հիվանդանոցում մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին չէր ներկայացել դատախազը և դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, որպեսզի փորձեն կապ հաստատել նրա հետ: Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ իրեն չհաջողվեց կապ հաստատել, նա զանգերին չի պատասխանում և դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 16-ին, ժամը 12:30-ին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102839/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ: կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր