211652_close_icon
views-count571 դիտում article-date 17:40 08-04-2026

Կառավարության ֆինանսավորմամբ սկսվել են նաև Աբովյան քաղաքում ճանապարհների, այդ թվում՝ բակային հատվածների հիմնանորոգման աշխատանքները. հսկողությունն իրականացնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 2 օր է՝ կառավարության ֆինանսավորմամբ Աբովյան քաղաքում նույնպես սկսվել են ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կառավարությունը խոշոր չափի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Աբովյան քաղաքին, որպեսզի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կատարի ճանապարհների բարեկարգում, իսկ որոշ հատվածներում՝ հիմնանորոգում։

Աշխատանքներին հետևում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Երեկ՝ ապրիլի 7-ին սկսվել են Երիտասարդական փողոցից հին ասֆալտից հեռացնելու աշխատանքները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր