«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Վերներին
«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
23-ամյա գերմանացու տրանսֆերով շահագրգռված է անձամբ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալների հետ:
Ներկա պահին կողմերը համաձայնության չեն եկել: Վերների հրաժարագինն այս ամռանը կկազմի 60 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայի 21 խաղում դարձել է 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: