«Լիվերպուլը» նորից փորձում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գերազանց մեկնարկը նոր մրցաշրջանում իր վրա է հրավիրել եվրոպական գրանդ ակումբների հայացքները:
Այժմ Մխիթարյանը նորից հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, ինչպես դա եղել էր 2013թ. ամռանը:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, մերսիսայդցիները 26-ամյա կիսապաշտպանի համար պատրաստ են վճարել 21,5 մլն եվրո:
Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով ներկայումս հետաքրքրված է նաև Տուրինի «Յուվենտուսը», որը հայ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո: