211652_close_icon
views-count2295 դիտում article-date 16:46 07-02-2020

Ագուերոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է հունվար ամսվա ԱՊԼ-ի լավագույն խաղացող: 31-ամյա արգենտինացին նախորդ ամսվա երեք խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ: Այդ մրցանակը Ագուերոյի համար յոթերորդն էր կարիերայում, ինչը նրան թույլ տվեց այդ ցուցանիշով առաջին տեղ դուրս գալ՝ շրջանցելով «Լիվերպուլի» նախկին կիսապաշատպան Սթիվեն Ջերարդին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Մրցանակն հավակնում էին նաև «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնն ու կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, «Ուոթֆերդի» կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն, «Ասթոն Վիլլայի»» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը, «Լեսթերի» հարձակվող Այոսե Պերեսը և «Սաութհեմփթոնի» պաշտպան Ջոն Սթիվենսը:

Նմանատիպ նյութեր