211652_close_icon

Նաիրիի ոստիկանների հերթական բացահայտումն ու Փրկարար ծառայության սակրավորների պրոֆեսիոնալիզմը տվեց իր արդյունքը. հայտնաբերվել են մեծ քանակի մարտական զենք-զինամթերք ու հակատանկային ականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5056 դիտում article-date 17:27 01-07-2025
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը վերջերս ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներն են տվել, որպեսզի համայնքային և քրեական ոստիկանները, պարեկները շարունակեն նույն տեմպով ազգաբնակչության հետ աշխատանքների իրականացումը՝ կապված ապօրինի զենք-զինամթերքի ուղղութամբ: 

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ հերթական զենք-զինամթերքն են հայտնաբերել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նաիրիի ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի բնակչի հետ, քանի որ ստացել են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ այդ քաղաքացին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանությանն ուղղված գործում ու պատերազմի ավարտից հետո իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք է բերել: 
 
Համայնքային ոստիկաններին հաջողվում է քաղաքացուն ներկայացնել իրավիճակը, այն է՝ երբ քաղաքացին իր մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը ներկայացնում է ու եթե պարզվում է, որ դրանցով քրեորեն պատժելի արարք չի կատարել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: 

Ու այսօր ոստիկանության Նաիրիի բաժին է զանգում քաղաքացին ու հայտնում, որ ինքը Եղվարդ քաղաքում գործող, Պետական եկամուտների կոմիտեի նախին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու հարևանությամբ գտնվող դաշտամիջյան հատվածում զենք-զինամթերք է թողել: 
 
Համայնքային ոստիկանները՝ Ս. Ջանիկյանի և Ա. Մկրտչյանի գլխավորությամբ, նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ մեկնում են եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք ու մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են կասկածելի ճամպրուկն ու պարկերը: 
 
Այքան շատ պարեկների և համայնքային ոստիկանների ժամանման պատճառն այն է, քանի որ քաղաքացին հստակ տեղը չէր հայտնել, ու երբ տեղում պարզվում է, որ հայտնաբերվածը զենք-զինամթերք է, ոստիկանության Նաիրիի բաժնից օգնություն են խնդրում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ՔՊՎ, ՔՊՈՒՀԿ, ՀՓՋ-ին, որտեղից ժամանում են «Ա» և «Բ» խմբերի սակրավորները՝ «Ա» խմբի պետ Աշոտ Արշակյանի, «Բ» խմբի սակրավոր Մարտին Աթոյանի, սակրավորներ Հայկ Մարգարյանի, Օնիկ Դավթյանի գլխավորությամբ ու կարողանում են մարտական զենք-զինամթերքը ամբողջությամբ վնասազերծել: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել են 18 հատ IIMH  հակահետևակային ոտքի ական, 2 հատ հետևակային ական TM 57 և TM 62 գրառումներով, 10 հատ MOH 50 գրառմամբ հակահետևակային ական, 3 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 113 հատ 5.45 և 11 հատ 7.62 մմ տրամաչափերի ինքնաձիգի փամփուշտներ, 1 huan փամփշտաժապավեն կոռոզիայի ենթարկված փամփուշտներով, 1 հատ 14.4 մմ տր որսորդական փամփուշտ, 1 հատ պայթուցիչ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուզան Մարգարյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրական վարույթ: 

Սակրավորները մարտական պայթուցիկները և այլ պարագաներ տեղափոխել են անվտանգ վայր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սակրավորները հերթական անգամ ապացուցեցին, որ տիրապետում են նման վտանգավոր պայթուցիկների վնասազերծման գործին: 
 
Լուսանկարներն ու տեսանութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր