211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարահին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count28249 դիտում article-date 11:13 01-07-2025
Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Խալաթյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Ներսիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր