211652_close_icon

Պայմանավորված է միջազգային առաջատար հեռուստաընկերությունների մեծ հետաքրքրությամբ՝ հուլիսի 13-ին նախատեսված Mix Fight 58 մրցաշարի անցկացման ժամկետները փոփոխվել են

views-count2476 դիտում article-date 22:50 19-06-2025
Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին նախատեսված Mix Fight 58 մրցաշարի անցկացման ժամկետները փոփոխվել են։

«Հարգելի՛ մարզասերներ և գործընկերներ։ Տեղեկացնում ենք, որ Mix Fight 58 մրցաշարը, որը նախատեսված էր հուլիսի 13-ին, կկայանա սեպտեմբերին։

Սա պայմանավորված է միջազգային առաջատար հեռուստաընկերությունների մեծ հետաքրքրությամբ, որոնք ցանկացել են հեռարձակել մրցաշարը։ Միջազգային մի շարք հեռուստաընկերություններ տեղեկացրել են, որ հուլիսին տեխնիկապես անհնար է ապահովել ուղիղ եթերի հեռարձակումը՝ եթերային ծանրաբեռնվածության պատճառով։ Նրանք առաջարկել են միջոցառումն անցկացնել սեպտեմբերին, որպեսզի կարողանան իրականացնել հեռարձակում։ Մրցաշարի հետաձգումը սեպտեմբեր թույլ կտա Mix Fight 58-ը հեռարձակել 75-ից ավելի երկրում, զգալիորեն բարձրացնել միջոցառման միջազգային ճանաչումը, որը կբերի նոր հնարավորություններ հայ մարզիկների համար։ Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի ղեկավար կազմը որոշում է կայացրել ընդառաջել հեռուստաընկերություններին։ Mix Fight 58-ի անցկացման նոր ամսաթիվը կհայտարարենք շուտով», - ասված է հայտարարության մեջ։

Mix Fight 58-ը հուլիսի փոխարեն կկայանա սեպտեմբերին. Ֆեդերացիայի պարզաբանումը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր