ԱՊԼ-ի ակումբները ուիքենդին խփած գոլերի քանակով ռեկորդ են սահմանել
Անգլիայի Պրեմիեր-լիգայի ակումբները նոր ռեկորդ են սահմանել:
2-րդ տուրի շրջանակներում՝ շաբաթ և կիրակի օրերին թիմերը 8 խաղում 39 գոլ են խփել. միջինը 4,9 գոլ մեկ խաղում:
Դա Անգլիայի առաջնությունների պատմության նոր ռեկորդ է՝ հանգստյան օրերին անցկացված խաղերի համար: