Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Քարակերտ գյուղում կարկուտի հետևանքով բերքն ամբողջովին վնասվել է, դարձել ոչ պիտանի․ գյուղացիների հույսը ՀՀ կառավարությունն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 30-ին, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են նաև բերքատու ծառեր։ Ոչ միայն ծառերի վրա գտնվող մրգերը՝ ծիրան, խնձոր, տանձ, դեղձ, ընկույզ, այլ նաև ծառերի ճյուղերն են վնասվել, որոնց վերականգնումը կարող է մեկ տարուց էլ երկար տևել։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տուժած գյուղացիները ասում էին.
«Երեկ եկանք, դույլերը, աստիճանները, արկղերը բերեցինք այստեղ, հավաքեցինք, որ այսօր բանվորները գան, ծիրանը քաղենք ու մթերենք, էն էլ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Կարկուտը այնպես հողին հավասարեցրեց մեր քրտինքով ստեղծած բերք ու բարիքը, որ մնացինք շիվարած կանգնած։
Այստեղ 4 եղբայրով 5 հեկտար հող ենք մշակում, ու երևի միայն այստեղ մոտ 100 տոննա ծիրան կա, և 10 մլն-ից ավելի վնաս է տվել՝ դա միայն ծիրանի բերքը։ Մնացածն էլ արդեն չկա, քանի որ անգամ ընկույզն է այս վիճակին։ Այսօր եկան Արմավիրի մարզպետարանից, համայնքապետարանից, գրանցեցին, ու հույս ունենք, որ կփոխհատուցեն, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միշտ էլ օգնության ձեռք է մեկնել գյուղացուն։
Հիմա մեր միակ խնդրանքը այն է, որ գոնե ժամանակավոր մեր վարկերը սառեցնեն, քանի որ միրգ չկա, որ վաճառենք ու մարումները կատարենք, և անվճար ոռոգման ջուր տան, որ փորձենք գոնե ծառերը խելքի բերել։ Այսպիսի մասշտաբային վնասներ այստեղ երբեք չեն եղել։ Չգիտենք էլ՝ կարողանալու ենք տակից դուրս գալ, այսքան վարկերը փակել ու այգին խելքի բերել, թե ոչ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։