211652_close_icon

Էդգար Սևիկյանը լքում է «Լոկոմոտիվ»-ը

views-count1198 դիտում article-date 15:59 19-06-2025
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը հեռանում է Մոսկվայի «Լոկոմոտիվից»՝ վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա կիսապաշտպանը 2024 թվականի հունիսին «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ էր տեղափոխվել «Լոկոմոտիվ»՝ մինչև մրցաշրջանի ավարտը, հետագայում ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ֆուտբոլիստը կվերադառնա Բուդապեշտ։

Նմանատիպ նյութեր