ԱՊԼ-ի ակումբները ձմեռային տրանսֆերային ռեկորդ են սահմանել
«Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը 57 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», ինչի շնորհիվ ձմեռային այս տրանսֆերային պատուհանը ռեկորդային դարձավ պրեմիեր լիգայում:
Անգլիական ակումբները ընդհանուր առմամբ ծախսել են 279,1 մլն ֆունտ, զգալիորեն գերաանցելով նախկին ցուցանիշը. 2011 թվականին ձեռք էր բերվել 225 միլիոնի խաղացող:
Այս ցուցանիշը էլ ավելի կբարձրանա, երբ պաշտոնապես հայտարարվի Պիեր-Էմերի Օբամեյանգի տրանսֆերի մասին Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ» (63 մլն եվրո): Այս պահին գաբոնցի ֆուտբոլիստը արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087980/]ժամանել է[/url] «Արսենալի» մարզաբազա, որտեղ պետք է բուժզննում անցնի:
Ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի վաղը: