211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին․ օպերատիվ են գործել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27246 դիտում article-date 10:55 01-07-2025
Երեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ճյուղերը տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել տարածքը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր