Դե Բրյույնեն ԱՊԼ-ի պատմության ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն ԱՊԼ-ի 12-րդ տուրում գոլի հեղինակ էր դարձել «Լեսթեր» հետ խաղում (2:0):
Այժմ Պրեմիեր լիգայում 26-ամյա բելգիացու հաշվին գրանցվել է 16 գոլ և 34 գոլային փոխանցում:
Դե Բրյույնեն 50 արդյունավետ գործողության սահմանին հասել է 76 խաղում. ավելի արագ ցուցանիշ ԱՊԼ-ի ամբողջ պատմության մեջ ոչ մի մաքուր կիսապաշտպան ցույց չէր տվել: