211652_close_icon

ՊԾ Լոռու մարզի գումարտակի մեծ թվով պարեկներ Վանաձորում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում անմահացած, լեգենդ դարձած հերոսների հիշատակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count53348 դիտում article-date 12:28 01-07-2025
Երեկ՝ հունիսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Վանաձորի Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ծաղիկներ խոնարհեցին իրենց անմահացած եղբայրների շիրիմներին, խունկ ծխեցին և 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր հերոսների հիշատակը։

Դասակի հրամանատար Վահագն Սարգսյանը, ով նույնպես մասնակցել է 2020 թ․ պատերազմական գործողություններին, այցելության ժամանակ հիշեց իր մարտական ընկերներին, ովքեր այլևս նրա կողքին չեն։ Նա նշեց, որ հաճախ է այցելում իրենց պանթեոն, որովհետև սա իր խոստումն է՝ երբեք չմոռանալ նրանց ու մնալ հավատարիմ հիշողությանը։ Նույն դասակի պարեկներից մի քանիսը ևս մասնակցել էին պատերազմին, 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանը, պարեկներ Արտյոմ Դարբինյանը, Սուրեն Անանյանը, Հովհաննես Գալոյանը, ովքեր այս օրն օգտագործեցին՝ հիշելու այն անմահացած տղաներին։

Վերջում նախաձեռնության հեղինակ Վահագն Սարգսյանը նշեց․ «Մենք պարտավոր ենք հիշել ու խոստացածով ապրել, որովհետև այդ տղաները ապրում են մեր հիշողության, մեր հարգանքի և մեր գործի մեջ»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր