211652_close_icon
views-count129913 դիտում article-date 11:52 04-02-2020

Ողբերգական դեպք Երևանում. հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կամո Շառոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Շառոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայելյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր