211652_close_icon
views-count56407 դիտում article-date 16:32 10-04-2019

Ողբերգական դեպք Լոռու մարզում. տան հետնամասում հայտնաբերվել է տանտիրոջ՝ ծառից կախված մարմինը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը և տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։ Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դաինելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր