211652_close_icon
views-count2847 դիտում article-date 22:20 23-01-2020

Փոլ Սքոուլզ. Հենց Պոգբան ապաքինվի, սկսելու է նվնվալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը անդրադարձել է մանկունյանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբային: «Չեմ կարծում, որ Պոգբան շուտ շարք կվերադառնա: Նույնիսկ եթե նա ապաքինվի, ապա սկսելու այլ պատճառով նվնվալ, որպեսզի չխաղա և թիմից հեռու մնա», ասել է Սքոուլզը: Հիշեցնենք, որ Պոգբան 2016թ. «Յուվենտուսից» 105 մլն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել: Այս մրցաշրջանում նա Անգլիայի առաջնությունում մասնակցել է 7 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Հունվարին ֆրանսիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վիրահատության ենթարկվեց և ներկայումս ապաքինման կուրս է անցնում:

Նմանատիպ նյութեր