Փոլ Սքոուլզ. Ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար կգնեի կիսապաշտպան և հարձակվող
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը իր կարծիքն է հայտնել ակումբում նոր խաղացողներ ձեռք բերելու մասին:
«Մատչելի խաղացողներ այնքան էլ շատ չեն: Ես կգնեի խաղացողի, որը կարողանում է միջին օղակում վերահսկել խաղը:
Կվերցնեի կենտրոնական հարձակվողի, որը կօգներ Իբրահիմովիչին: Վատ չէր լինի ձեռք բերել Գրիզմանին կամ Ագուերոյին:
Կենտրոնական պաշտպանի գոտին էլ կարելի է ամրացնել: Եզրային պաշտպանների դեպքում խնդիր չկա: Դարպասապահի դեպքում էլ, եթե միայն «Ռեալը» չցանկանա վերցնել Դե Խեային», ասել է Սքոուլզը: