Փոլ Սքոուլզ. Չէի ցանկանա, որ Ռունին հեռանար «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզն իր կարծիքն է հայտնել Ուեյն Ռունիի մասին:
«Ռունին կարող է իր դերը խաղալ: Նա մեծ փորձ ունի: Ուեյնը կարող է իր գիտելիքները փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին:
Ես չէի ցանկանա, որ Ռունին տեղափոխվեր այլ անգլիական ակումբ: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ: Եթե Ուեյնը դա անի, ապա նաև Անգլիայի հավաքական կվերադառնա», ասել է Սքոուլզը: