Փոլ Սքոուլզ. Պոգբան պետք է մի քիչ ավելի շատ ուղեղն աշխատեցնի
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Փոլ Սքոուլզը քննադատել է Պոլ Պոգբային՝ անկայուն մրցելույթների համար:
«Ինձ թվում է, Պոլին պակասում է կայունությունը: Երբ հետևում ես նրա խաղին, օրինակ, նա կարող է այս շաբաթ փայլուն խաղ ցուցադրել, իսկ արդեն հաջորդ շաբաթ այնքան էլ լավ տեսք չունենա:
Այժմ նա նման է ֆուտբոլիստի, որը 3-4 խաղը մեկ է հիանալի խաղ ցուցադրում: Բայց եթե ցանկանում եք տիտղոսներ նվաճել, ապա դա քիչ է, պարզապես քիչ է:
Նա պետք է դառնա թիմային խաղացող, ինչպիսին՝ «Յուվենտուսում» էր:
Նա շատ ուժեղ տղա է: Պոլը կարող է վազել, նա հիանալի տեխնիկա ունի, սակայն նա պետք է մի փոքր ավելի շատ ուղեղն աշխատեցնի՝ թոփ-ֆուտբոլիստ դառնալու համար», ասել է Սքոուլզը: