Թոշակ հատկացնելու պատրվակով մտել էր տուն ու փող գողացել․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։
Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]