211652_close_icon
views-count43340 դիտում article-date 12:17 25-02-2018

Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը բնակարանը գնելու պատրվակով մտել է տուն և պտուտակահանի ու դանակի սպառնալիքի տակ իր սև գործն արել. ոստիկաններին ու քննիչներին հայտնի է ստահակի ինքնությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննսիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քնիչ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել է 33-ամյա Արփինե Մ.-ին և սկզբում պտուտակահանով , իսկ հետո դանակի սպառնալիքի տակ բռնություն է գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ և նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կենտրոնական բաժմի ոոստիկաններն ու կենտրոնականի քննչական բաժնի քննիչնեը պարզել են, որ ավազակային հարձակում կատարող ճիվաղը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Նարեկ Գ.-ն: Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր