211652_close_icon
views-count52369 դիտում article-date 14:40 24-11-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ավտոտնակում հրդեհ է բռնկվել. առաստաղի փայտյա կառուցատարրերի մի մասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 21 հասցեին հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ավտոտնակում այրվել է 2 անվադող, մեկ օդամղիչ և առաստաղի փայտյա կառուցատարրերի մի մասը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի ժամանակ ավտոտնակում կայանված է եղել Opel Vectra մակնիշի 35 FZ 807 համարանիշի ավտոմեքենա, որը սակայն լուրջ վնասներ չի կրել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր