32127 դիտում
17:55 26-05-2021
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում ավտոտնակի առաստաղի փլուզման հետևանքով 33-ամյա քաղաքացու ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ժամանել են փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղում շինության փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևը:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի 13 շենքի դիմացի ավտոտնակի առաստաղը փլուզվել է ինչի հետևանքով վնասվել է ավտոտնակում կայանված նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Ա. Տոնոյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները քաղաքացիների և ոստիկանության ծառայողների հետ սահմանազատել են տարածքն ու ավտոմեքենայի վրայից հատուկ գործիքների միջոցով հեռացրել են փլուզված ծածկը:
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ա. Տոնոյանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
Նմանատիպ նյութեր
8608 դիտում
19:17 30-01-2018
Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկի առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան