211652_close_icon
views-count1273 դիտում article-date 11:43 28-04-2026

Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր