211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի. գյուղացիների և հրշեջների շնորհիվ կանխվեց կրակի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count21578 դիտում article-date 10:06 30-03-2025
Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 35 տան ավտոտնակում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մկրտիչ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արմեն Խաչիկյանը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա՝ ժամանած հրշեջները, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը հարևան տներ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Արտաշատի ոստիկանությունում պարզում են տան և ավտոմեքենայի սեփականատերերի ինքնությունը։

«Opel»-ը վերածվել է մոխրակույտի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր