Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն վաշինգտոնյան վարչակազմին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն (Կալիֆոռնիա նահանգից) ամերիկյան իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (նույնպես Դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում), որը պետական հիերարխիայում զբաղեցնում է իր նշանակությամբ երրորդ պաշտոնը։
«Ազատությունը Արցախի գոյատեւման միակ հնարավորությունն է։ Առաջ ընթանալու ճանապարհը ազատությունն է։ Ուստի ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում»,- նշված է Նապոլիտանոյի հայտարարության մեջ։