211652_close_icon
views-count2306 դիտում article-date 17:56 18-10-2019

Սուլշերը մեկնաբանել է Դուբայում Զիդանի և Պոգբայի հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Դուբայում թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հանդիպումը Զինեդին Զիդանի հետ: «Այդ լուսանկարը նորից խոսակցության առիթ դարձավ: Չեմ լսել, որ Պոգբան ասեր, թե չի ցանկանում լինել «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոլը ցանկանում մնալ այստեղ և լավ խաղալ: Նա մեր ծրագրի մի մասն է և գիտի այդ մասին: Ես նրա հետ շատ եմ զրուցել: Նա ցավերով է խաղում, և նրան անընդհատ քննադատում են, սակայն նա մասնակցեց «Ռոչդեյլի» և «Արսենալի» հետ խաղերին, թեպետ կարող էր շատ հանգիստ չխաղալ, բայց ցանկանում էր: Նա մի քանի հանգստյան օր է ունեցել, այստեղից հեռու է եղել, իսկ հետո հայտնվեց այդ լուսանկարը: Ես դրա հետ կապված խնդիր չեմ տեսնում», ասել է Սուլշերը:

Նմանատիպ նյութեր