Զիդանի գլխավոր նպատակը դարձել է Պոլ Պոգբայի ձեռքբերումը
Մադրիդի «Ռեալը» իր առջեւ նպատակ է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ու «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Արքայական» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պոգբայի համարում է գլխավոր տրանսֆերային նպատակը եւ հույս ունի, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջին նորեկը հենց նա կլինի:
«Յուվենտուսը» պատրաստ է 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ բանակցությունները սկսել 100 միլիոն եվրոյից: Պոգբայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետո ավարտվում է 2019թ., նրա ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 4,5 մլն եվրո: