Պոգբայի հարցում Զիդանի ցանկությունը անիրականալի է դարձել
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարցում շարունակում է անփոփոխ մնալ:
Զիդանը նախկինի պես հույս ունի, որ մադրիդցիները կկարողանան ձեռք բերել Պոգբային և պնդում է հենց նրա տրանսֆերի վրա, թեպետ Կրիստիան Էրիկսենի և Դոնի վան դե Բեկի հետ կապված տարբերակները զգալիորեն ավելի հեշտ է լուծել:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է 200 մլն եվրո: Պոգբան ինքը այս պահին մտադիր չէ արագացնել «Յունայթեդից» հեռանալու գործընթացը: