211652_close_icon
views-count2418 դիտում article-date 15:01 19-12-2018

Սուլշերը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ դարձավ Օլե-Գունար Սուլշերը: 45-ամյա նորվեգացին թիմը կղեկավարի մինչև մրցաշրջանի ավարտը: Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1996-2007 թվականներին, մասնակցել 366 խաղի, դարձել 126 գոլի հեղինակ: Ակումբի հետ 12 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Անգլիայի 6 չեմպիոնական տիտղոսները: 2008-2011 թվականներին Սուլշերը մարզել է մանկունյանցիների պահեստային թիմը, որից հետո գլխավոր մարզիչ է եղել նորվեգական «Մոլդե» և ուելսական «Կարդիֆ» ակումբները: Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/18/1113088/]պաշտոնանկ[/url] արեց Ժոզե Մոուրինյոյին: Թիմը ԱՊԼ-ի 17 տուրից հետո 26 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: ՉԼ-ի 1/8 եզրափակիչում անգլիացիները կխաղան ՊՍԺ-ի հետ:

Նմանատիպ նյութեր