211652_close_icon
views-count2200 դիտում article-date 15:23 20-08-2019

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 18-27-ը թայլիանդական Պատայա քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարակել է հավաքականի կազմը։ Հայաստանը համաշխարհային ստուգատեսին կներկայանա 9 ծանրորդով՝ 7 տղամարդ, 2 կին։ Հայաստանը կներկայացնեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Կանանցից հանդես կգան Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր