3579 դիտում
16:40 15-05-2017
Վեց հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Սակայն մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարեցին Հայաստանի առաջնությունում:
Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ լավ արդյունքներ գրանցեցին այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու են աշխարհի առաջնությանը.
«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը եւ Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:
Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին:
Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաեւ Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Մինչեւ աշխարհի առաջնությունը երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն.
«Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետեւ նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ եւ փորձ ձեռք կբերեն»,-հայտնեց մարզիչը:
Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում:
Նմանատիպ նյութեր
2846 դիտում
19:49 29-03-2017
Հակոբ Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի վեց մարմնամարզիկ
2308 դիտում
23:51 19-08-2014
Պորտուգալացի վեց ընկերներ հեծանիվներով վեց ամսում հասել են Հայաստան. տեսանյութ
1226 դիտում
12:28 17-10-2015
Արթուր Դավթյանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից