9085 դիտում
22:19 27-04-2017
Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը հայտնեց, որ Հայաստանն ունենալու է չորս ներկայացուցիչ.
«Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու եւս երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան A եւ B խմբերում: Տղաները շատ լավ պատրաստված են: Այժմ հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ միասին:
Այս օրերին Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Մեծ ակնկալիքներ ունենք Գրիգորյանից»,-ասաց Բրուտյանը:
Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է: Մինչ այս նա ներկայացրել էր Ռուսաստանը.
«Ինձ համար մեծ պատիվ է այժմ ներկայացնել Հայաստանը: Հույս ունեմ` այս տարի աշխարհի չեմպիոն կդառնամ արդեն Հայաստանի դրոշի ներքո»,-նշեց Ամիրջանյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչել են մուայ թայը: Սակայն, այն դեռեւս օլիմպիական մարզաձեւ չէ: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մուայ թայի մարզիկներն ունենալու են ցուցադրական մրցելույթներ:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
14:47 23-02-2014
Մուայ Թայի վարպետն ` ընդդեմ երիտասարդի. տեսանյութ
967 դիտում
18:08 27-11-2022
Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
3100 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)
3070 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
3196 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am