211652_close_icon

Արթուր Դավթյանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը

views-count1529 դիտում article-date 12:28 17-10-2015
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վերջնականապես հաստատեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը: «Արթուրը համեմատաբար ավելի լավ է: Այսօր ոչ ամբողջական մարզում է անցկացրել: Մրցատեղի կմեկնենք ամբողջ կազմով»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ավելի վաղ, Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարցականի տակ էր դրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը՝ վատառողջ լինելու պատճառով: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 17-ին: Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը կներկայացնեն Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:

Նմանատիպ նյութեր