Դոնալդ Թրամփը և Հանրապետական կուսակցությունը դատի են տալիս Կալիֆոռնիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հանրապետական կուսակցությունը դատական հայց են ներկայացրել Կալիֆոռնիա նահանգի դեմ՝ այնտեղ ընդունված օրենքի կապակցությամբ: Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները պարտադիր պետք է հրապարակեն իրենց հարկային հաշվետվությունները՝ Կալիֆոռնիայի նախնական ընտրություններին (փրայմերիզներին) մասնակցելու համար: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-49257754]BBC[/url]-ն։
Թրամփի վարչակազմը հակամենաշնորհային է համարում նահանգապետ Գավին Նյուզոմի ստորագրած օրենքը, քանի որ այն նախագահի թեկնածուներին ներկայացնում է ավելի շատ պահանջներ, քան սահմանված է ԱՄՆ Սահմանադրությամբ:
Միևնույն ժամանակ, Կալիֆոռնիայի օրենսդրությունը վերաբերում է միայն պետության կողմից անցկացվող նախնական ներկուսակցական ընտրություններին և չի տարածվում դաշնային քվեարկության վրա:
Դատական հայցը, որով պահանջվում է օրենքը ճանաչել հակասահմանադրական, Թրամփի անձնական փաստաբանները ներկայացրել են Սակրամենտոյի դատարանում: Երեքշաբթի օրը նմանատիպ դատական հայց է ներկայացվել նաև Հանրապետական կուսակցության անունից: