Հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվել է դեմոկրատ Բերնի Սանդերսի հետ բանավեճից
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսի հետ հեռուստաբանավեճից, ով երկրի նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին պարտվում է փրայմերիզի արդյունքներով, հաղորդում է BBC-ն:
Իր որոշումը Թրամփը բացատրել է նրանով, որ իրեն՝ որպես նախագահի ամենահավանական թեկնածուի, անիմաստ է թվում բանավեճեր անցկացնել նրա հետ, ով ամենայն հավանականությամբ դեմոկրատների մեջ փրայմերիզի արդյունքներով 2-րդ տեղը կզբաղեցնի:
«Ես կսպասեմ հնարավորության, որպեսզի բանավեճի մեջ մտնեմ հաղթողի հետ»,-ասել է Թրամփը: