ԱՄՆ֊ի իշխանություններն երաշտից տուժած Կալիֆոռնիային 130 մլն դոլար են հատկացնելու
Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Կալիֆոռնիա նահանգին ահհապաղ օգնություն տրամադրելու հրաման է տվել։ Այդ նահանգում վերջին 100 տարվա ընթացում ամենաուժեղ երաշտներն են գրանցվել, հայտնում է ITAR-TASS-ը։
Նախագահի հրամանով Կալիֆոռնիայի ագարակատերերին 130 մլն դոլար կհատկացվի, ինչի շնորհիվ նրանք կկարողանան անասնակեր գնել։
Երաշտից առավել շատ տուժած տարածքներին ևս 35 մլն դոլար է հատկացվելու։