Գերմանացի աշխարհի չեմպիոնը տեղափոխվեց «Սպարտակ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
որտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն կարիերան կշարունակի Մոսկվայի «Սպարտակում»:
28-ամյա ֆուտբոլիստի հետ վարձակալական պայմանագիր է կնքվել մինչև մրցաշրջանի ավարտը՝ խաղացողը տրանսֆերը գնելու իրավունքով, որը կարող է կազմել 8 մլն եվրո:
2014թ. Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո: Երեկ Շյուրլեն հաջողությամբ բուժզննում է անցել:
Նախորդ մրցաշրջանը 28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել անգլիական «Ֆուլհեմում», որի կազմում ԱՊԼ-ում անցկացրեց 24 խաղ և դարձավ 6 գոլի հեղինակ: