211652_close_icon
views-count16565 դիտում article-date 19:02 23-04-2015

Հայկական արմատներով աշխարհի չեմպիոնը Հայաստանում է. նա վաղը կլինի Ծիծեռնակաբերդում. ֆոտոշարք, տեսանյութ. News-book

Կարևորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտնի հայերի այցը Հայաստան՝ երեկ կեսգիշերին Երևան են ժամանել աշխարհահռչակ հայազգի խառնամարտիկ, քիքբռնցքամարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) և նրա եղբայրը՝ Գևիկ Մուսասին:  Ներկայումս Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում: Ըստ UFC-ի պաշտոնական ցուցակավորումների՝ Մուսասին միջինքաշային կարգի վարկանիշային աղյուսակում 7-րդն է:  Հայկական արմատներով աշխարհի չեմպիոնի գալուստը Հայաստան Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում է: Վաղը վերջինս կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Հավելենք, որ եղբայրները Հայաստանում են «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցի հրավերով: Մանրամասներն՝ [url=http://news-book.org/?p=55322/haykakan+armatnerov+ashxarhi+chempiony+hayastanum+e+na+vaxy+klini+cicernakaberdum+lusankarner+tesanyut&l=am]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր