Իսպանիա – Չիլի`0:2. աշխարհի չեմպիոնը դուրս է մնում հետագա պայքարից. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության առաջին ամենամեծ անակընկալի հեղինակը դարձավ գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը խմբային փուլի շրջանակում երկրորդ պարտությունը կրեց և կորցրեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Այս անգամ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները 0:2 հաշվով անսպասելի պարտություն կրեցին Չիլիի ընտրանուց: Հիշեցնենք, որ նախորդ խաղում Վիսենտե Դել Բոսկեի սաները 1:5 հաշվով խայտառակ պարտություն էին կրել Հոլանդիայի հավաքականից:
2-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Չիլիի և Հոլանդիայի ընտրանիները:
[b]Իսպանիա – Չիլի`0:2[/b]
Գոլեր` Վարգաս 80', Արանգիզ 43'