Սերֆինգի աշխարհի եռակի չեմպիոն Հարավային Աֆրիկայում ընթացող J-Bay Open մրցաշարի ժամանակ Մայքլ Ֆենինգը ենթարկվել է շնաձկան հարձակմանը: Սակայն մարզիկը իրեն չի կորցրել և կարողացել է հաջողությամբ պաշտպանվել, մինչև օգնությունը հասել է:
«Ես պարզապես պատրաստվում է սկսել մրցելույթներս, երբ զգացի, որ ինչ որ մեկը փորձում է ինձ բռնել: Ես վայրկենապես ետ քաշվեցի, իսկ շնաձուկը շարունակում էր շուրջս պտտվել:
Ես ոտքերով հարվածում էի և գոռում: Ես տեսնում էի նրա լողակները և սպասում, որ կկծի», ասել է Ֆենինգը:
Նշենք, որ միջադեպի պատճառով մրցաշարը դադարեցվել է: