211652_close_icon
views-count1068 դիտում article-date 11:58 29-07-2019

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։ Տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն «Հաղթանակի» զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր» պիցցա և «Պոնչիկանոց»:

Նմանատիպ նյութեր