211652_close_icon
views-count1743 դիտում article-date 14:16 01-08-2019

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է սահմանամերձ գյուղերի երեխաների ժամանցը Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաների համար ամառային արձակուրդների շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը: Տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել են «Հաղթանակի» զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև եղել «Տաշիր» պիցցայում և «Պոնչիկանոց»-ում։ Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3 միլիոն 600 հազար դրամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր