211652_close_icon
views-count2555 դիտում article-date 21:52 31-05-2019

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանից և Արցախից հարյուրավոր երեխաներ մասնակցել են տոնական միջոցառումների

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Տոնական միջոցառումների շրջանակում երեխաների առաջին կանգառը եղել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոն, որտեղ նրանք դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Կինոդիտումից հետո երեխաների մի խումբն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք շրջել են կենտրոնով, ծանոթացել նորարարական տեխնոլոգիաներին և մասնակցել հատուկ դասընթացի։ Մեկ այլ խումբ այցելել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու նրբությունները։ Օրվա հերոսների մեկ այլ խումբն այցելել է Երևանի ֆուտբոլի ակադեմիա: Նրանք հանդիպել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Ռումյան Հովսեփյանի և Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ և ստացել ֆուտբոլիստների մակագրությամբ գնդակներ։ Մեկ այլ խումբ էլ այցելել է Երևանի կենդանաբանական այգի։ Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն։ Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար: Հունիսմեկյան տոնական միջոցառումները շարունակվելու են հունիսի մեկին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր